Ադրբեջանը Եվրամիության կարևոր գործընկերն է, Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ:
Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Մագդալենա Գրոնոն մասնավորապես ընդգծել է Եվրամիություն-Ադրբեջան երկխոսության կարևորությունը հատկապես Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Ադրբեջանի կարևոր ներդրման ոլորտում:
Ալիևն իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, իսկ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։