Վահրամ Աթանեսյանը գրում է.
Իլհամ Ալիեւի երեկվա հարցազրույցից հետո ֆեյսբուքահայ «փորձագետների» մի մասն ասում է, որ Հայաստանը «պետք է ծնկաչոք Մոսկվա գնա եւ վերականգնի բանակցային նախկին ֆորմատը», մյուսը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս «աղաչել, որ Մակրոնը Սյունիք զորք մտցնի», երրորդը շարունակում է ապավինել Իրանի «կարմիր գծերի հաստատակամությանը»:
Առաջինը մոռանում է, որ բանակցային եռակողմ՝ ռուս-հայ-ադրբեջանական ֆորմատը փլուզել է Իլհամ Ալիեւը եւ դրան այլեւս չի վերադառնա: Երկրորդին պետք է խորհուրդ տալ, որ ուշադիր լսի Ալիեւին. նա ասում է Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստ է, բայց Փարիզ չի գնա:
Ինչ վերաբերում է երրորդին, ապա ժամանակին էր պետք ընկալել, որ Իրանը հանուն Հայաստանի Ադրբեջանի ուղղությամբ ավտոմատի մեկ կրակահերթ իսկ չի արձակի: Բանակցություններում Հայաստանի լավագույն ռեսուրսը կլինի այն, որ բոլորը գիտակցեն.
Նիկոլ Փաշինյանի հեռացումը մազաչափ իսկ չի նվազեցնելու Ադրբեջանի հավակնոտությունը, ուստի հանուն Հայաստանի պետք է միասնական պլատֆորմ եւ իմունիտետ ստեղծեն: Եթե անգամ դա «պատերազմի ընտրությունն է»: