Կա ընկալում՝ ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը. ԱԳ նախարար

«Անցած տարի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործըթնացում էական ձեռքբերում ենք ունեցել: Խոսքը հատկապես սահմանազատման գործընթացի մասին է»,- 2024-ն ամփոփող ասուլիսում այս մասինա սաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ըստ նրա՝ հաջողվել է ստորագրել երկու երկրների միջև եղած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը, երկու սահմանային հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը.«Այնուհետև նաև գետնի վրա տեղի ունեցավ միջպետական սահմանի որոշակի սահմանազատում»,- նշեց նաև հորդորեց այցելել սահմանազատված տարածքներ ու տեսնել սահմանի կահավորումը:

«Պայմանավորվածություն կա շարունակել աշխատանքը, այս ամիս տեղի կունենա երկու փոխվարչապետերի և նրանց գլխավորած հանձնաժողովների միջև հերթական հանդիպում, կա ընկալում ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,- ընդգծեց նախարարը:

«Խաղաղության պայմանագրի մասով տարվա ընթացքում եղել են առաջարկների մի շարք փոխանակումներ: Չունենք ստորագրված փաստաթուղթ, ամիսուկես առաջ ուղարկել ենք առաջարկը, սպասում ենք պատասխանին»,- ասաց Միրզոյանը և հավելեց, որ ինչ վերաբերում է համաձայնեցված հոդվածներին և մյուս հոդվածները համաձայնեցնելուն, վստահ է, որ փոխընդունելի առաջարկներ են ներկայացրել, որոնք թույլ կտան հնարավորինս լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ