Բժիշկները հեռացրել են տղամարդու ձեռքի մաշկը, որպեսզի փրկեն ․․․

44-ամյա Քրիս Գորդոնը Մինեսոթայից (ԱՄՆ) քիչ մնաց մահանար այն բանից հետո, երբ նրա մոտ քայքայիչ ֆասցիիտ առաջացավ։

Ամեն բան սկսվեց 2015 թվականի մարտին, արմունկի վրայի ոչ մեծ կոշտացումից, որը սկզբում բժիշկը համարեց թեթեւակի բորբոքային գործընթաց։

Բայց մի քանի ժամ հետո Քրիսի վիճակը վատացավ, եւ նա նորից ստիպված էր դիմել բժիշկների օգնությանը։

Ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը հայտնաբերեց քայքայիչ ֆասցիիտ՝ վարակ։ Մանրէները տառացիորեն քայքայում են մաշկի եւ ֆասցիայի (միավորող թաղանթներ, որոնք ծածկում են օրգանները, նյարդերը, անոթները) ծածկույթը։

Նրա կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված էին հեռացնել նրա ձեռքի եւ ուսի մաշկի մեծ մասը։ Ավելի ուշ նրանք մաշկի պատվաստում կատարեցին, որպեսզի փակեն առանց մաշկի մնացած ձեռքն ու ուսը։

Չնայած այսքան ծանր առողջական խնդրին՝ Քրիսը շատ ժամանակ է հատկացնում սպորտով զբաղվելուն՝ բռնցքամարտ, ջրադահուկներ, ֆուտբոլ։ Վերջերս նա ստացավ թեքվոնդոյի սեւ գոտի եւ մշտապես մասնակցում է փոխանցավազքերի եւ մարաթոնների։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ