Հումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով, որն արվել է Արցախում։
Ինստագրամում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է ընտանիքի անդամների հետ։
«Երբ ընտանիքիցդ հեռու հյուրախաղի ես, իսկ նրանք անակնկալ գալիս են քեզ մոտ…»,- մեկնաբանություններում գրել է Անահիտը։