Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի խմբակների միջև օրեցօր մեծացող հրդեհը երկու պատճառ ունի.Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Բարձրաձայն մտածում եմ, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի խմբակների միջև օրեցօր մեծացող հրդեհը երկու պատճառ ունի։
Արտաքին. հյուսիսից որոշակի գործողությունների նոր պատվեր է իջեցվել, թիմերից մեկը պատրաստ է հանձնարարությունը կատարել, մյուսը’ ոչ։
Ներքին-ընտրական. Երկու թիմերում հրաշալի հասկանում են, որ
1)հաջորդ խորհրդարանում իրենցից մեկը չի լինելու ու փորձում են այդ մի տեղը վերցնել, կամ
2) երկուսն էլ հասկանում են, որ չեն լինելու, մեկը իշխանությունների հետ կոնտակտի է գնացել ու իր ծառայություններն առաջարկել դրա դիմաց իր տեղն ապահովագրելու համար, ու մյուս թիմը այդ մասին գիտի ու որոշել է փոր թափել…
Թե որը որն է’ գուշակեք ինքներդ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ