«Մենք Նոր տարվա կենացով խմում ենք խաղաղության համար, ադրբեջանցիները մտածում են, թե մեր գլխին ինչ օյին բերեն»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Քրիստոնեա — Ժողովրդավարական» կուսակցություն փոխնախագահ Հայկ Սուքիասյանը՝ նկատելով, որ վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվությունները, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, մի քանի նպատակ ունեն, սակայն հիմնական միտումը բանակցային գործընթացը տապալելն է և ցույց տալը արտաքին աշխարհին, որ տարածաշրջանը շարունակում է մնալ անհանգիստ՝ պատերազմի գոտի:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի ցանկանում գնալ խաղաղության:
Ըստ Սուքիասյանի՝ Ադրբեջանի՝ այսպես ասած՝ աղմկելու հիմնական և գլխավոր պատճառը ուղիղ կապ ունի Հայաստանում Ռուսաստանի ներկայության կրճատման հետ: Վերջին օրինակը, նրա կարծիքով, հայ-իրանական սահմանից ռուս զինվորականների դուրս գալն էր:
Հարցին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում պարբերաբար շոշափվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի թեման, Սուքիասյանը պատասխանում է. «Զանգեզուրը մեր ամենաուժեղ տեղն է»:
Զրուցակիցը վստահ է՝ պատերազմի վտանգ չկա, որովհետև դրա համար հիմքեր չկան:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: