Ալիևն ասել է՝ երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների նոր հանդիպումը

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այս ամիս, գոնե մեր նախաձեռնությամբ, պետք է կայանա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը, որպեսզի շարունակվի այս խնդրի լուծումը»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը հոկտեմբերի 25-ին վավերացրել են երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ