Meta-ն ավարտում է փաստերի ստուգման ծրագիրը և վերացնում խոսքի սահմանափակումները՝ Facebook-ում, Instagram-ում և Meta-ի այլ հարթակներում ազատ արտահայտվելու հնարավորությունը վերականգնելու համար։
«Մենք պատրաստվում ենք վերադառնալ մեր արմատներին և կենտրոնանալ սխալները կրճատելու, մեր քաղաքականությունը պարզեցնելու և մեր հարթակներում խոսքի ազատությունը վերականգնելու վրա», — այսօր առավոտյան հրապարակված տեսանյութում ասել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:
«Ավելի կոնկրետ՝ պատրաստվում ենք ազատվել փաստերի ստուգման ծրագրերից և դրանք փոխարինել X-ի նման համայնքային գրառումներով, սկսած ԱՄՆ-ից»,- հայտնել է Ցուկերբերգ