Մահացու ձնաբուք ԱՄՆ-ում. կան զոհեր, չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ

Առնվազն 4 մարդ է մահացել ԱՄՆ-ի տարածք երկրի կենտրոնական հատվածից մինչև Միջատլանտյան շրջան ներխուժած ձնաբքի պատճառով։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Միսսուրիի, Իլինոյսի, Ինդիանայի, Կենտուկիի, Արևմտյան Վիրջինիայի և Վիրջինիայի նահանգների մոտ 300 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ:

ԱՄՆ Ազգային Եղանակային Ծառայությունը երկուշաբթի նախազգուշացրել է, որ փոթորիկը շարունակում է շարժվել Միջինատլանտյան տարածաշրջանով, ինչը լուրջ խափանումներ է առաջացնում ճանապարհային հաղորդակցության մեջ:

Ըստ կանխատեսողների՝ ամենաառատ տեղումները սպասվում են Արևմտյան Վիրջինիա, Մերիլենդ, Վիրջինիա, Վաշինգտոն և Դելավեր նահանգներում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վաշինգտոնում արտակարգ դրություն էր հայտարարվել մոտալուտ ձնաբքի պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ