Արարատի մարզում կատվի նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

Այս մասին հայտնել են դատախազությունից՝ հիշեցնելով, որ դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ անձի նկատմամբ այն արարքի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել և անմիջականորեն մասնակցել է կատվի նկատմամբ՝ մեկ այլ անձի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ դաժան վերաբերմունք դրսևորելու գործողություններին, որոնք արտահայտվել են առանձին դաժանությամբ:

Անձի հետ խմբի կազմում հանցանք կատարած և ինքնությունը չպարզված այլ անձի վերաբերյալ վարույթն անջատվել է, նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ