Ինչ է մետապնևմավիրուսը, ինչպես կանխարգելել այն. ՀՎԿԱԿ-ի հորդորը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է տեղեկատվություն մետապնևմավիրուսի մասին:

«Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով:

Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևավիրուս չի հայտնաբերվել։

Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝

ջերմություն,
հազ,
քթահոսություն,
դժվարացած շնչառություն,
գլխացավ:
Սուր շնչառական վարակների, այդ թվում՝ մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է՝

Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։
Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ
Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները
Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով
Պարբերաբար օդափոխե՛ք տարածքներ
Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ:
Եթե դուք նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ, հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշտապես կապի մեջ է գտնվում ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ և հետագա թարմացումների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ