Հունվարի 5-ին կայացել է «Ոսկե Գլոբուս»-ի 82-րդ մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակներ են հանձնվել նախորդ տարվա լավագույն կինոնախագծերին:
Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որտեղ առանցքային դերերում են հանդես եկել նաև ազգությամբ հայ դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը, առաջադրվել էր հինգ անվանակարգում՝ ներառյալ լավագույն ֆիլմ, կատակերգություն կամ մյուզիքլ, լավագույն դերասանուհի (Մեդիսոն) և երկրորդ պլանի լավագույն դերասան (Յուրա Բորիսովի համար):
Վաչե Թովմասյանը մրցանակաբաշխության կարմիր գորգից կադրեր է հրապարակել: Լուսանկարներից մեկում նրա կողքին է նաև խաղընկերը՝ Կարենը: Մեկ այլ կադրում նա հոլիվուդյան աստղ Քոլին Ֆարելի հետ է: