ԼՂ-ն Ադրբեջանի «ռեգիոն» ճանաչել է ՄԱԿ-ի ԱԽ-ն․ մնացածը, ղարաբաղցու ասած, «քամի խռիկ տալ է»․ Աթանեսյան

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լավ, ինչքա՞ն կարելի է ինֆանտիլ լինել կամ մանիպուլյատիվ, որպեսզի ներքաղաքական դիսկուրս բերվի հարց, թե Հայաստանի իշխանությունից որը կամ երբ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում: ԼՂ-ն Ադրբեջանի «ռեգիոն» ճանաչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ 1993թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին միաձայն ընդունած չորս բանաձեւորով: Այլ փաստաթուղթ գոյություն ունի՞: Ոչ: Հայաստանը, ինչ իշխանություն էլ որ ունենար, կարո՞ղ էր կասեցնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի ընդունումը:

Ոչ: Հայաստանի իշխանությունը հասել է նրան, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն զինված հակամարտության կողմ է ճանաչել Ադրբեջանին եւ ԼՂ-ին: Այդ հիմքով էլ հարցը պետք է կարգավորվեր, բայց 1998թ. այս օրերին «հայտնի ուժերը» եւ ԼՂ ռազմա-քաղաքական ղեկավարությունը Երեւանում իրականացրել են պետական հեղաշրջում, տապալել միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող և Ադրբեջանի կողմից ընդունված ԼՂ համապարփակ կարգավորման «փուլային տարբերակը»:

Ինչու՞ և ու՞մ նախաձեռնությամբ է դա տեղի ունեցել: Այս հարցի պատասխանն է մեզ այսօր պետք: Մնացածը, ղարաբաղցու ասած, «քամի խռիկ տալ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ