Նորածին երեխային արտաքնոցը նետած կնոջ մասով որոշում է կայացվել։
Նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն դատարանը կիրառել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 3-ին, առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։
ՀՀ ՆԳՆ-ից էլ մանրամասներ էին հայտնել դեպքից, նշելով՝ «դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը»։