«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ուռոլոգիական ծառայության ղեկավար Դավիթ Տոնոյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ հայտնելով նոր վիրուսի մասին:
«Նոր վիրուս է սկսել շրջանառվել աշխարհում՝ հասնելով ՌԴ։
Մետապնևմովիրուս։
Մեծ մասամբ այն խնդիրներ չի առաջացնում, սակայն կարող է բերել վիրուսային թոքաբորբի և դրա հետևանքների։
Նման գանգատների դեպքում մնացեք տանը։
Հիվանդությանը հակված են դեռահասները և երեխաները»,- գրել է նա: