Կարծում եմ` Ալիևը երազում է, որ իրեն հրավիրեն Թրամփի երդմնակալությանը ու փորձում է իր մասին հիշեցնել. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հունվարի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված հաղորդագրությանն ու հայկական կողմի պատասխանին:

Սարգսյանը գրել է.

«Ադրբեջանը էլի հայտարարում է սահմանային կրակոցների մասին, ՀՀ ՊՆ-ն էլ նորից հերքում է… Ակնհայտ է, որ մինչև ԱՄՆ նախագահի երդմնակալությունը ամենառիսկային ժամանակահատվածն է սահմանային ընդհարումների առումով։

Կարծում եմ` Իլհամ Ալիևը երազում է, որ իրեն հրավիրեն Տրամպի երդմնակալությանը ու իր պարագայում սովորական բանսարկություններով փորձում է իր մասին հիշեցնել, ոչինչ ավելին»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն հունվարի 6-ին 2 անգամ հաղորդագրություն է տարածել, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը հերքել է հրապարակված տեղակատվությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ