«Ճագարն աճացնում են, ծնեբեկը ցանում, գոմաղբը լցնում». Վարչապետը կատակեց

Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները:

Մասնավորապես, վարչապետը շնորհավորել է համաժողովի մասնակիցներին դինամիկ ֆորում անցկացնելու կապակցությամբ և արձանագրել մի քանի առանձնահատկություններ այսօրվա քննարկումներից:

«Մենք պետք է իրար վարակենք աշխատելու ցանկությամբ, աշխատելու էներգիայով, մենք պետք է հավատանք մեր ապագային, որովհետև այն մեր ձեռքերում է, որովհետև մեր ապագային հավատալ՝ նշանակում է ինքներս մեզ հավատալ: Ես համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավատա առաջին հերթին ինքն իրեն: Մեր ընդդիմադիր ժամանակներից այդ դիսկուրսը կա. ընդդիմությանը հավատում են, չեն հավատում, իշխանությանը հավատում են, չեն հավատում:

Առաջին հերթին մարդը պետք է հավատա ինքն իրեն, իր ստեղծարար ուժին և մեր առաքելությունն այն է, որ մենք պետք է ոչ թե գործենք այնպես, որ մարդիկ մեզ հավատան, մենք պետք է գործենք այնպես, որ մարդիկ իրենք իրենց հավատան, որովհետև իրենք իրենց հավատալով է, որ ամեն անգամ իրենք կարողանան էֆեկտիվ կառավարություն ստեղծել, էֆեկտիվ ԱԺ ձևավորել, էֆեկտիվ տեղական ինքնակառավարման մարմիններում լինել: Մեր մեծագույն առաքելությունն այն է, որ մարդիկ՝ ՀՀ քաղաքացիները, հավատան իրենք իրենց:

Այն պահին, երբ որ մենք հավատում ենք մեր քաղաքացիներին, մեր ժողովուրդը հավատում է ինքն իրեն, ինքը հաղթում է:»

Նշենք, որ համաժողովի շրջանակներում ներկայացվել են մի շարք ներդրումային ծրագրեր և ստորագրվել դրանք կյանքի կոչելու վերաբերյալ փաստաթղթեր:

տեսանյութը՝ NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ