«Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան վերջ տա այն քայլերին, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խաթարում են կայունությունը տարածաշրջանում»,– ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը նրա տարածքների նկատմամբ, Հայաստանին նախապատրաստում են ռևանշիզմի և իրականացնում է այս երկրի լայնածավալ զինում այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության համար իրական պայմաններ են ստեղծվում»,– նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ վերջին ամիսներին Ֆրանսիան ենթարկվել է Ադրբեջանի կողմից անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում, հատկապես՝ Նոր Կալեդոնիայում։