ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արագածոտնի մարզի Արուճ համայնքում է՝ մասնակցելու Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին:
Արուճում տարբեր համայնքների ներկայացւցիչներ առանձին սեղաններով հյուրասիրություն են կազմակերպել:
Փաշինյանը կոչ է արեց սուբծննդյան տոնավաճառ կազմակերպել, որ գյուղին էլ օգուտ լինի, ոչ թե միայն իրենց այցի հետ կապված հյուրասիրություն լինի:
«Պետք է փոխել հյուրասիրության ֆորմատը և տոնավաճառ կազմակերպել։ Մենք, իհարկ, շատ շնորհակալ ենք, զգացված ենք, բայց տրամաբանությունը էստեղ հակառակն է, մենք սա անում ենք ոչ թե նրա համար, որ ձեզ, կոպիտ ասած, ծախսի տակ գցենք, այլ անելու ենք, որ դուք եկամուտ ստանաք, մարդկանց հոսք ապահովենք դեպի գյուղ, պետք ա լավ գովազդեն, որ մարդիկ գան, մեր պատմական բնակավայրերից մեկն ա Արուճը»,-ասել է վարչապետը:
Բնակիչները ազգային տարբեր կերակուրներ են առաջարկել վարչապետին՝ խնդրելով համտեսել։
«Մեր ավանդական քրչիկն է, պարոն վարչապետ, փորձեք»,- առաջարկել է բնակիչներից մեկը։
«Չենք ուզում ժողովուրդ ջան, ճաշել ենք, նոր ենք եկել»,- պատասխանել է Փաշինյանը։