Կրակոցներ Վանաձորի կենտրոնում. հայտնաբերվել են արյան հետքերով մեքենաներ, կա տուժած

Հունվարի 6-ին Վանաձորի կենտրոնում կրակոցներ են հնչել:

Կրակոցների հետևանքով կա տուժած, որը վիրավորում է ստացել ձեռքի շրջանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրն այժմ սահմանազատված է և փակ երթևեկության համար, աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետը:

Տեղում հայտնաբերվել են «Ֆոլկսվագեն» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են արնանման հետքեր ու կրակոցների տեղեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ