Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին:
Այս մասին Minval-ին հայտնել է դատավորների կոլեգիայի անդամ Անար Ռզաևը։
Նրա խոսքով՝ այդ օրը կորոշվի՝ նիստը կանցկացվի փակ, թե բաց ձևաչափով։ Հնարավոր է, որ գործընթացի որոշ հատվածներ լսվեն փակ դռների հետևում։ Բացի այդ, հարցում է ուղարկվել Ադրբեջանի իրավաբանների ասոցիացիային՝ փաստաբաններ նշանակելու մասին, ովքեր կպաշտպանեն ամբաստանյալների շահերը դատարանում։
Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն անցած տարեվերջին էր ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան։
Հիշեցնենք՝ անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և ԼՂ ևս 7 նախկին պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ: