Տեխնիկան և աշխատուժը բավարար չեն Գյումրիում ձնամաքրման աշխատանքն ամբողջ ծավալով իրականացնելու համար. Մինասյան

Հունվարի 5-ին՝ 23:00-ից սկսած, Գյումրիում իրականացվել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը՝ արձանագրելով, որ այս պահին ունեցած տեխնիկան և աշխատուժը բավարար չեն ձնամաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով և գոհացուցիչ արդյունքով իրականացնելու համար:

«Գյումրու կոմունալ ծառայությունն ունի ձյուն մաքրող ընդամենը 4 հատուկ տեխնիկա, ևս 3-ի միջոցով էլ փողոցները մշակվում են աղի և ավազի խառնուրդով:

Այս պահին Կառավարության հետ տարվում են աշխատանքներ` Գյումրու կոմունալ ծառայության տեխնիկական վերազինման ուղղությամբ»,- հայտնել է Մինասյան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ