Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA-ի Հոբարթի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի մեկնարկային փուլում Էլինա Ավանեսյանը մրցել է Չինաստանի ներկայացուցիչ Վան Սիյուի հետ:
1 ժամ 35 րոպե ձգված մրցախաղում` Ավանեսյանը հաղթել է երկու սեթում`6:3, 7:5 հաշվով: Քառորդ եզրափակիչում Ավանեսյանի մրցակիցն աշխարհի 95-րդ ռակետ, Բելգիան ներկայացնող Գրիտ Մինենն է: Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։