Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Հորդանանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Այման Սաֆադին:
Այս մասին հայտնել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը:
Հանդիպմանը քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ պաղեստինյան խնդրին առնչվող տարածաշրջանային իրադարձությունները։