Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը

301 թվականից՝ քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց ի վեր, ամեն տարի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և ողջ աշխարհասփյուռ հայությունը նշում է տարվա հոգևոր 5 տաղավար տոներից առաջինը՝ Հիսուսի հրաշափառ ծննդյան և Աստվածհայտնության տոնը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի» ավանդական ավետիսով։

Այն արդեն հնչել է հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի պատարագի ավարտին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծննդյան տոնը շնորհավորել է Դավթի սաղմոսով։

Ճրագալույցի պատարագը մատուցվում է տարին միայն 2 անգամ՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող երեկոյան, որից հետո հավատացյալները եկեղեցուց Հիսուսի լույսն են տուն տանում և զատկական տոնական ուտեստներ են ճաշակում՝ այսպիսով ավարտելով տոնին նախորդող Պահքի շրջանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ