Հունվարի 6-ին՝ ժամը 00:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի երկու կից տների տանիքում (մոտ 150 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։29-ին, մարվել՝ 02։45-ին։ Այրվել են տանիքը՝ մասամբ (մոտ 100 քմ) և տներից մեկի գույքը՝ 30 քմ տարածքում։