Պետությունը սահմանել է հստակ կանոններ տիեզերական ոլորտում գործելու համար: Ցանկացած կազմակերպություն, որը մտադիր է այս բնագավառում աշխատել, պետք է ստանա հատուկ արտոնագիր։
Արտոնագրման ենթակա են հետևյալ գործունեությունները՝ տիեզերական սարքավորումների արտադրություն, վերանորոգում, արդիականացում, վաճառք, հետազոտությունների իրականացում, արբանյակային տվյալների ընդունում ու մշակում, տիեզերանավերի արձակում, թռիչքների ղեկավարում և տիեզերական կառույցների շահագործում:
Արտոնագիր կարող են ստանալ միայն իրավաբանական անձինք: Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել՝
Պաշտոնական հայտ
Նախատեսվող աշխատանքների մանրամասն նկարագրություն
Միջազգային գործընկերների հետ համաձայնագրեր
Գործունեության ծրագիր՝ ներառյալ անվտանգության չափանիշները և մասնագետների որակավորումները
Փաստաթղթերը հանձնելու երեք տարբերակ կա՝
1. Անձամբ այցելել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
2. Ուղարկել էլեկտրոնային համակարգով՝ համաձայն ՀՀ կառավարության 2010թ. N 1283-Ն որոշման
3. Փոստով ուղարկել Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3 հասցեով
Նախարարությունը փաստաթղթերն ուսումնասիրում է 23 աշխատանքային օրվա ընթացքում: Այս ժամկետում կայացվում է արտոնագիր տրամադրելու կամ մերժելու որոշում՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն:
Ներկայումս դիմումների ընդունումը հնարավոր է միայն անձամբ այցելելով նախարարություն: Էլեկտրոնային տարբերակը մշակման փուլում է:
Այս մասին տեղեկանում ենք՝ Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական էջից։