Թալինում հայտնաբերել են հետախուզվողին ու առևանգված «ՎԱԶ 2107»-ը

Հունվարի 5-ին ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի պարեկները հայտնաբերել են հետախուզվող անձի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

2024 թ. դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Լևոն Ա.-ն դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:00-17:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դռները բաց լինելու և բանալին փականի վրա թողնելու հանգամանքից, Կոմիտասի պողոտայից առևանգել են իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։

Տեղում Լևոն Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը առաքիչ է և առաքման ծառայություն մատուցելու նպատակով է ավտոմեքենան կայանել Կոմիտասի պողոտայում, իսկ ավտոմեքենայի մեջ՝ սրահում, եղել են վճարային տերմինալ, իր վարորդական իրավունքի վկայականը, անձնագիրը, բանկային քարտեր և այլ իրեր։

Մինչ քննչական խումբը աշխատել է դեպքի վայրում, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ճշտել են ենթադրյալ առևանգողի ինքնությունը, ով, պարզվում է, որ նա «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 57-ամյա Վարազդատ Հ.-ն է։

Հունվարի 5-ին տեղեկություններ են ստացվել, որ նշված ավտոմեքենան գտնվում է Թալին քաղաքում։

Թալին քաղաքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նշված ավտոմեքենան։

Պարեկները որոշ ժամանակ դարանակալել են, մինչև կասկածյալը մոտեցել է ավտոմեքենային ու երբ նստել է ավտոմեքենան, որպեսզի շարժիչը միացնի, պարեկները վնասազերծել են նրան, ապա հիմնավոր կասկածանքով բերման ենթարկել և տեղափոխել ոստիկանության Թալինի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Վարազդատ Հ.-ն 2024 սեպտեմբերի 9-ից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117 հոդվածի մեղադրանքով գտնվել է հետախուզման մեջ: Ժամանած օպերատիվ խումբը նրան տեղափոխել է ոստիկանության Արաբկիրի բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ