Աբխազիայում հունվարի 6-ին սուգ է հայտարարվել մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 երեխայի մահվան կապակցությամբ, հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
«Աբխազիայի Գալի շրջանի Պապանիրխուա գյուղում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որտեղ հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել, նախագահի պաշտոնակատար Բադրա Գյունբայի հրամանագրով հունվարի 6-ը հանրապետությունում սգո օր է հայտարարվել։ »,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Պետական բոլոր հաստատություններում կիջեցվեն պետական դրոշները, կչեղարկվեն ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները մշակութային հաստատություններում, հեռուստատեսությամբ և ռադիոյով։