Ինչպիսի՞ պատասխանատվության կենթարկվի անձը հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ ոչ սթափ վիճակում հայտնվելու դեպքում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 175-ը սահմանում է հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով՝ առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նշված հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ