Գերմանիայում եղանակային պայմանների պատճառով թռիչքներ են չեղարկվում

Եղանակային պայմանները, մասնավորապես ձյան տեղումները հանգեցրել են չվերթների չեղարկման կամ ուշացման Գերմանիայի երեք խոշորագույն օդանավակայաններում։

Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

«Ելնելով կանխատեսվող եղանակային պայմաններից՝ հունվարի 5-ին, հատկապես առավոտյան, սպասվում են թռիչքների սահմանափակումներ և չեղարկում», — հայտարարել է Մյունխենի օդանավակայանը։

Ֆրանկֆուրտի օդանավակայանը նախազգուշացրել է նմանատիպ խափանումների և չեղարկումների մասին առավոտյան ժամերին և ճանապարհորդներին խորհուրդ է տվել ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը նախքան օդանավակայան մեկնելը:

Ֆրանկֆուրտում ստիպված են եղել չեղարկել մի քանի չվերթ, այդ թվում՝ դեպի եվրոպական հայտնի քաղաքներ, ինչպիսիք են Փարիզը, Վենետիկը և Պրահան։

Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Շտուտգարտի օդանավակայանը նույնպես մի քանի ուշացումներ է գրանցել:

Միևնույն ժամանակ, գերմանական Deutsche Bahn (DB) երկաթուղային օպերատորը նույնպես զգուշացրել է, որ եղանակային պայմանները հանգեցնում են ուշացումների և գնացքների մասնակի կամ ամբողջական չեղարկման։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ