Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Ինչպես արդեն հայտնել ենք, համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը վերցնում Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց․

«Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)»։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էր, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ