Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 276 կգ քաշով կապույտ թունա ձուկն աճուրդում վաճառվել է 1,3 մլն դոլարով: Ձուկը որսացել են հյուսիսային Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ։
Այս մասին հայտնում է japannews.yomiuri.co կայքը:
Հատկանշական է, որ Ճապոնիայում Ամանորից հետո թունա ձկան առաջին աճուրդային վաճառքը ոչ պաշտոնապես համարվում է նոր սկսված տարում երկրի տնտեսական միտումների ցուցիչ և յուրատեսակ կանխատեսում. որքան թանկ է վաճառվում ձուկը, այնքան ավելի հաջող կլինի տարին։
Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների շրջանում հավատացած են, որ տարվա առաջին աճուրդում հիմնական լոտը գնելը կօգնի նոր տարում հաջող բիզնես վարել։