Վերահաստատում եմ՝ դպրոցներում դասավանդվող առարկան պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել։

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ ավարտել է «Հայոց պատմության» երկրորդ հատորի առաջին գրքի ընթերցումն ու անմիջապես անցնում է երկրորդ հատորի երկրորդ գրքի ընթերցմանը։

«Նախ ուզում եմ շնորհակալություն հյատնել հեղինակներին, բայց պատմության հետ կապված իմ դիտարկումները, որն արել եմ Ազգային ժողովի ամբիոնից ելույթների ժամանակ, մնում է նույնը։

Պետք է ասեմ, որ Հայաստանի հանրապետության դիտանկյունից չէ ստեղծված գիրքը, հակառակի հույսնն էլ չունեի, որովհետև այն դիտանկյունը, որն առաջարկում եմ, լրիվ նոր է մեր իրականության համար։

Չեմ կարող չանդրադառնալ մեր իրականության մեջ տարածված մի խնդրի, պատմությունից դասեր քաղելու խնդրին։ Գրքի վերջին էջերի վրա հարց տվեցի՝ ո՞րն է այն դասը, որը մենք քաղել ու քաղում ենք պատմությունից, պատասխանը ինձ համար միանշանակ է՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է այն դասը, որը մենք քաղել ենք պատմությունից»,- տեսանյութում նշել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ