Ռուսաստանում միգրանտների համար կսկսի գործել թվային հարթակ, որը նման կլինի «Պետծառայությունների» հարթակին։ Սահմանը հատելիս օտարերկրացիներից մատնահետք կվերցնեն և կլուսանկարեն՝ թվային պրոֆիլ ստեղծելու համար։
Կառավարության որոշմամբ՝ Ռուսաստան մուտք գործող միգրանտների անձնական և կենսաչափական տվյալներով թվային պրոֆիլը կսկսի ձևավորվել 2025 թվականի հունիսի 30-ից՝ նրանց կարգավիճակի վերահսկողությունը դյուրին դարձնելու համար։