Ինչ արժե Ծառուկյանների տան վարագույրն ու սպասքը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին պատգամավորության թեկնածուները ներկայացրել են իրենց ունեցվածքի հայտարարագրերը։ Թեկնածուների թվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը, բացի մեքենաներից, 118 հազար եվրոյով կահույք է գնել, իսկ 251 հազար եվրոյով՝ վարագույր:

8 մլն դրամ արժեքը գերազանցող գույքի թվում Ծառուկյանը թվարկել է 930,235 եվրո ընդհանուր արժողությամբ կահույքի 11 կոմպլեկտ, 251,799 եվրո արժողությամբ վարագույր, $1,8 մլն ընդհանուր արժեքով 6 ժամացույց (2-ը $0․5 մլն, 2-ը $0․3 մլն, 2-ը՝ $0․1 մլն արժողությամբ), $100 հազար արժողությամբ ոսկե շղթա ու 3 մատանի՝ $3 մլն, $1 մլն ու %0.7 մլն արժողությամբ։ Թվարկած գույքի ընդհանուր արժեքն է մոտ $7․846 մլն։

Անշարժ գույքի թվում հայտարարագրվել է 8 հողամաս՝ 35,2 հա ընդհանուր մակերեսով, և մոտ 7560 քառակուսի մետր մակերեսով 5 շինություն։

Ծառուկյանը հայտարարագրել է նաև 13 մեքենա՝ 2 Rolls Royce Phantom 6.7, 1 Bentley Bentayga, 2 Toyota Land Cruiser 200, 1 Toyota Land Cruiser Prado, 2 BMW X5 (1-ը՝ M կոմպլեկտացիայով), Mercedes G63 AMG, Toyota Tundra, Jeep Wrangler, Range Rover Sport, Nissan Patrol։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ