ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է:
Այդ մասին հայտնել է նրա պաշտպանական խումբը։
Նշվում է, որ Խաչատրյանը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում։
Հիշեցնենք՝ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր հունվարի 4-ին։
Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: