116 տարեկան հասակում մահացել է Ճապոնիայի ամենատարեց մարդը և աշխարհի ամենատարեց կինը՝ Տոմիկո Իտոկան:
Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Նա մահացել է դեկտեմբերի 29-ին՝ ծերանոցում:
Տոմիկո Իտոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին Օսակայում։ Նա երեք քույրերից ավագն էր և մոտ 30 տարի առաջ էր տեղափոխվե Ասիա քաղաք։
Տոմիկոն իր կոչումը ստացել էր 2024-ին, երբ Իսպանիայում 117 տարեկան հասակում մահացել էր աշխարհի ամենատարեց կինը: