Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Շաբաթ առավոտյան երկրի վրա սկսվել է G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի մասնագետ Միխայիլ Լեուսը։

«Այսօր առավոտյան մեր մոլորակում սկսվել է G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ: 8 ժամ 50 րոպեից հետո գեոմագնիսական դաշտի խանգարումների մակարդակն արտացոլող Кр ինդեքսը հասել է 5 միավորի նշագծին», — գրել է օդերևութաբանը։

Նա հավելել է, որ օրվա ընթացքում գեոմագնիսական դաշտը հիմնականում կլինիթեթևակի խանգարված՝ կարճատև թույլ մագնիսական փոթորիկներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ