«Եկեք Ձեր հարսանիքը կազմակերպենք Սյունիքում». սյունեցին` Նիկոլ Փաշինյանին

Սյունիքի մարզի Տաթև գյուղում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը։ Համաժողովը մեկնարկել է այսօր: Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է Սյունիքի մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Վարչապետը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջայց է կատարում` ծանոթանալու ներկայացված ապրանքատեսականուն, համտեսում են տարբեր ուտեստներ:

Սյունեցիներից մեկը հարց ուղղեց վարչապետին.

«Պարոն վարչապետ, գիտեմ, որ դուք հարսանիք չեք արել, եկեք կազմակերպենք»:

տեսանյութը՝ ArmLur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ