Մարզադաշտի հարևանությամբ ինքնագլորի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել

Հունվարի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վրացական 21 շենքի բակում գործող մարզադաշտի մոտ տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները շենքի բակում գործող մարզադաշտի մոտ եղած ինքնագլորի մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 75-ամյա Վիտալիկ Վ․-ն է։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նախաձեռնվել դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ