Շարմ էլ Շեյխ-Եկատերինբուրգ չվերթի Airbus A321 մարդատար ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո հարկադիր վայրէջք է կատարել տեղի օդանավակայանում։
Այս մասին հայտնել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը։
«Ռուսական ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Շարմ էլ-Շեյխի միջազգային օդանավակայանում այն բանից հետո, երբ նրան խնդրել են վերադառնալ տեխնիկական խնդրի պատճառով», — հայտնել է գործակալությունը։
Նախնական տեղեկություններով ինքնաթիռում եղել է 236 ուղևոր, զոհեր և վիրավորներ չկան։