«Պուլկովո» օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել. թռիչքներ չկան

Սանկտ-Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում քաղաքացիական թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

Այս մասին հայտնել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչը։

«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Մոսկվայի ժամանակով ժամը 07:45-ից Սանկտ-Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի սպասարկում թռիչքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ինքնաթիռների անձնակազմերը և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ