Ռուսաստան մուտք գործող միգրանտների անձնական և կենսաչափական տվյալներով թվային պրոֆիլը կսկսի ձևավորվել 2025 թվականի հունիսի 30-ից՝ նրանց կարգավիճակի վերահսկողությունը հեշտացնելու համար։ Սա բխում է կառավարության համապատասխան որոշումից։
Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:
Հունիսի 30-ից ցանկացած անցակետով Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պետք է ներկայացնեն մատնահետքեր և լուսանկար։
Փոփոխությունները չեն վերաբերի Բելառուսի քաղաքացիներին, մինչև վեց տարեկան երեխաներին, դիվանագետներին և Ռուսաստանում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին և Հայաստանում հավատարմագրված նրանց ներկայացուցչությունների ներկայացուցիչներին:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունները պետք է հստակ վերահսկեն միգրանտների մուտքը երկիր և նրանց հետագա տեղաշարժը՝ ամենաարդիական տեխնոլոգիաների հիման վրա։