Մի շարք հասցեներում լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

11:00-14:00 Սարմի փողոց,

11:00-17:00 Շերամի փ. 11, 13, 19, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզ՝

11։00-17։00 Վերին Պտղնի և Ներքին Պտղնի գյուղեր,

Տավուշի մարզ՝

11:00-14:00 Իջևանի տարածաշրջան՝ Գանձաքար գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Շիրակի մարզ`

12:00-15:30 Արթիկ քաղաք՝ Բաղրամյան, Անկախության, Շինարարների, Աբովյան և Տոնականյան փողոցներ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև տեղեկացնում է, որ պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող Զովունի 220/110/10 կՎ ենթակայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված հնարավոր են էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Զովունի գյուղում:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ