Նիկոլ Փաշինյանը խմեց հոռոմցիների կենացը

«Ժողովրդից գողացված ամեն կոպեկը վերադարձվելու է։ Եւ ամեն օր դրա հետ կապված իրադարձություններ են տեղի ունենում։ Այսօր տասնյակ միլիոնավոր դոլարների գողություն իրականացրածներ, որոնք գիտեն, որ չեն փախնելու, իրենք են իրենց նախաձեռնությամբ բանակցություններ սկսում քննչական մարմինների հետ»։

Փաշինյանը շեշտեց՝ մինչեւ վերջ այդ առնչությամբ գնալու են.«Մենք անպայման մինչեւ վերջ հետեւողականորեն գնալու ենք։ Իսկ թե ում նկատմամբ ներողամիտ լինենք, ում նկատմամբ ներողամիտ չլինենք, ժողովուրդն է որոշելու դատարանի վճիռներից հետո»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ից մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: «Իմ քայլը» դաշինքն իր քարոզարշավը սկսել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքից, որից հետո դաշինքի ներկայացուցիչները լինելու են Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, ապա Գյումրի քաղաքներում:

Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն այսօր եզրափակվելու են Գյումրիում՝ կենտրոնական հրապարակում կայանալիք հանրահավաքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ