Ինչպես արդեն հայտնել ենք, հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
ՀՀ ՆԳ մամուլի խոսնակ Նարեն Սարգսյանը նոր մանրամասներ է հայտնել բնռկված հրդեհից։
«Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։
Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն»,- ֆեսբուքյան իր էջում տեղեկացրել է նա։