Ոստիկանություն տեղափոխված «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին ազատ է արձակվել

Shamshyan.com-ը նոր տեղեկություններ է հրապարակել հունվարի 2-ին «4-րդ գյուղում»՝ «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց տեղի ունեցած դեպքից, որտեղ ոստիկանները մի քանի հոգու տեղափոխել էին ոստիկանության Մալաթիայի բաժին։

Տեղում պարզվել է, որ նշված կրակոցների միջադեպի հետ կապված ոչ մի առնչություն չի ունեցել «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ Ժորա Վարդանյանը, ով պարզապես օպերացիա իրականացնելու ժամանակ եղել է գործարանի մոտ՝ փողոցում, ինչից հետո նրա նկատմամբ ոչ մի իրավական գորժընթաց չի կատարվել և բաց է թողնվել։

Օպերացիան իրականացվել էր Հաղթանակ թաղամասում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց, որտեղ էլ միչև ատամները զինված, դիմակավորված քրեական ոստիկանները գետնին էին պառկեցրել, ապա ոստիկանության Մալաթիայի բաժին էին տեղափոխել մի քանի անձանց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ