Ամսական դրամական հատուցում կստանան կամ բնակարանով կապահովվեն մի շարք զինծառայողներ

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք վերապահել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին:

Միաժամանակ պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցումը փոխարինել այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվող դրամական փոխհատուցմամբ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ծառայողական բնակարանով ապահովելու կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից օգտվելու հնարավորություն ապահովել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին:

Զինծառայողների կողմից վարձակալության պայմանագրի պետական գրանցման հնարավոր ծախսերի բեռը նվազեցնելու նպատակով նախատեսվում է այն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ